Բրեդ Փիթը ցույց է տվել իր ձեռքերի դաջվածքները. լուսանկար

Բրեդ Փիթին պապարացիները բռնացրել են Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆորմուլա 1-ի մասին ֆիլմ նկարահանելիս։ Լուսանկարիչներին հաջողվել է ֆիքսել դերասանի ձեռքերի դաջվածքները։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Արտիստը հագնված էր առօրյա ոճով. նա նախընտրել է համադրել սպիտակ երկարաթև շապիկը կանաչ շապիկի և համապատասխան տաբատի հետ։ Բրեդը ծալել է թևերը, որպեսզի պարզ երևա թևերի դաջվածքը։ Լուսանկարներում պատկերված են թռչող մեղվի տեսքով նկարներ և կետերով մակագրություններ։ Սակայն բովանդակությունը դեռևս անհնար է կարդալ, քանի որ դերասանը կանգնած է տեսախցիկից հեռու։

Ի դեպ, համացանցում արդեն քննարկվում է, որ Բրեդը որոշել է ցուցադրել իր դաջվածքները այն բանից հետո, երբ վերջերս դա արել է Անջելինա Ջոլին։ «Ի՞նչ է գրված ձեռքի վրա. Միգուցե հաղորդագրություն Անջելինային», «Ցույց տվեց դաջվածքը որպես պատասխան իր նախկինին», «Հետաքրքիր սեր միջատների և թռչունների հանդեպ, դա ակնհայտորեն ընտանեկան բան է»,- գրում են հրատարակության ընթերցողները։