Մի քանի շաբաթ անց, երբ Մեգան Ֆոքսը հայտարարեց իր երկար սպասված հղիության մասին, լուրեր տարածվեցին, որ դերասանուհին և երաժիշտը կրկին բաժանվել են: Այս տեղեկությունը հաստատել է նաև TMZ-ի աղբյուրը։
Ինսայդերը հայտնում է, որ զույգը դադարեցրել է իրենց հարաբերությունները Գոհաբանության օրվա հանգստյան օրերին, որը նրանք միասին տոնել են Կոլորադոյում: Նրանց բաժանման պատճառն այն էր, որ Մեգանը MGK-ի հեռախոսում գտել է ինչ-որ նյութ, որը վրդովեցրել է նրան: Այդ իսկ պատճառով նա ցանկացել է, որ արտիստը տոնից շուտ հեռանա։ Այդ ժամանակվանից ի վեր զույգը միմյանց չի տեսել, այժմ էլ միասին չեն։
Մեգանը հայտարարեց իր հղիության մասին դեռևս նոյեմբերի սկզբին, Գոհաբանության օրվա իրենց ուղևորությունից մի քանի շաբաթ առաջ: Այդ ժամանակ աղբյուրները նշում էին, որ նա հղիության չորս-հինգերորդ ամսում է:
Մեգանի և Machine Gun Քելլիի սիրավեպը սկսվել է 2020 թվականին՝ ամուսնուց՝ Բրայան Օսթին Գրինից բաժանվելուց անմիջապես հետո, որի հետ նա ունի երեք որդի՝ Նոյը, Բոդհին և Ջորնին։