Հայտնի է՝ ինչի վրա է Թեյլոր Սվիֆթը ծախսել շրջագայության ընթացքում վաստակած 197 մլն դոլարը

Թեյլոր Սվիֆթը ավարտել է իր ErasTour շրջագայությունը Վանկուվերի BC Place մարզադաշտում՝ 2 միլիարդ դոլարի ռեկորդային եկամուտով: People-ի աղբյուրը մեզ պատմել է, թե ինչի վրա է երգչուհին ծախսել 197 մլն դոլարը:

Արտիստը որոշել է գոհացնել իր անձնակազմին և նրանց մրցանակ է հանձնել։ Հայտնի երգչուհին գումարը բաժանել է տարբեր աշխատակիցների, այդ թվում՝ բեռնատարների վարորդների, գործիքների տեխնիկների, առևտրային անձնակազմի, լուսային և ձայնային սարքավորումների անձնակազմին, օգնականների, պարողների, երաժիշտների, անվտանգության, պարուսույցների, պիրոտեխնիկների, դիմահարդարների, զգեստների դիզայներների, ֆիզիկական թերապևտների և այլոց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ աստղը հուզված հրաժեշտ էր տվել երկրպագուներին համերգից՝ եզրափակիչ շրջագայությունից հետո։ «Մենք ճանապարհորդել ենք ամբողջ աշխարհով… մենք այնքան շատ արկածներ ենք ունեցել: Դա ամենահուզիչ, հզոր, էլեկտրիկացնող, ինտենսիվ, ամենադժվար բանն էր, որ երբևէ արել եմ իմ կյանքում»,- գրել էր երգչուհին։