Սելենա Գոմեսին կրկին քննադատել են ՝ այս անգամ իսպաներենի վատ իմացության համար

32-ամյա Սելենա Գոմեսին քննադատել են իսպաներենի վատ իմացության համար. մեքսիկացի դերասան Էուջենիո Դերբեզը «Էմիլի Պերես» ֆիլմում Գոմեսի արտասանությունն անվանել է «աններելի» Hablando de Cine փոդքասթի ժամանակ։ Ավելի ուշ ինքը՝ Սելենան, արձագանքել է տեսանյութի տակ մեկնաբանություններում արված հայտարարություններին։

«Ես հասկանում եմ, թե ինչ ես ասում… Կներես, բայց ես արեցի լավագույնը, ինչ կարող էի ունեցածս ժամանակի հետ»,- գրել է Գոմեսը։

Սելենան նաև նշել է, որ շատ ջանք է ծախսել՝ աշխատելով ֆիլմի վրա. «Սա չի ժխտում, թե որքան աշխատանք և հոգի եմ ներդրել այս ֆիլմի համար»:

Սա առաջին դեպքը չէ, երբ Սելենա Գոմեսը հայտնվում է քննադատության կենտրոնում. նրան հաճախ են մեղադրում առողջական խնդիրների պատճառով ավելորդ քաշ ունենալու համար: Գոմեսի մոտ ախտորոշվել է համակարգային կարմիր գայլախտ, ինչի պատճառով նա ենթարկվել է քիմիաթերապիայի և երիկամի փոխպատվաստման:

Բացի այդ, Սելենային հաճախ են քննադատում երաժշտական ​​պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ նոր հարաբերությունների համար։ Համացանցում կարծում են, որ դա կարող է ազդել, որ նա վերադառնա վատ սովորություններին։