Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Ֆեյսբուքի իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել և գրառում արել:
«Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ չեմ խաղում, ֆուտլյարներ չեմ ստեղծում ինձ համար, չեմ կեղծում ինքս ինձ՝ իմ նպատակներին հասնելու համար։ Հենց դա էլ իմ ամենաթույլ և ամենաուժեղ կողմն է, որը շատերին դուր է գալիս, շատերին՝ ոչ։
Ես չեմ կարող փոխվել, քանի որ չեմ ուզում՝ ինչքան էլ կյանքը ստիպում է։ Պարզապես ես գիտեմ էներգիայի ուժը, այն ամեն ինչ անում է իմ փոխարեն։
Բարին ընդ ձեզ, վստահեք այն էներգիային, որով լցված եք»,- գրել է նախկին մարզուհին։