Հայը բեռնավորված գալիս է լույս աշխարհ, ու հուսամ՝ դատարկված, թեթև գնում. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում ԱՄՆ-ից լուսանկար է հրապարակել, որին կից նա մեջբերել է Համո Սահյանի բանաստեղծությունը․

«Եթե աշխարհը նույնն էր մնալու… եթե քո ջանքից նրա բեռը չէր թեթևանալու, էլ ո՞վ էր ասում, որ այնքան ծանր հոգսերը նրա առնեիր քո թույլ ուսերի վրա …բայց էլի, Սիրտ իմ, ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ ես հազար անգամ, որ
գոնե ինքդ ԲԵՌ չմնացիր աշխարհի հոգնած ուսերի վրա ….

Հ.Գ. Սահյանը մեր ամենօրվա ու ամենպահյա կյանքի մասին է գրել:

Հայը՝ բեռնավորված գալիս է լույս աշխարհ, ու հուսամ՝ դատարկված, թեթև գնում…
թե չէ հայի՝ իրար նկատմամբ ստեղծած չկամության բեռը էն աշխարհում էլ դժվար ընդունեն… անգամ չարքերը չեն տանի …խառը մտքեր՝ ընդամենը կես լրահոսը նայելուց հետո…»: