Դերասաններ, նախկին ամուսիններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կարող են միասին նկարահանվել ֆիլմում: Այս մասին հայտնում է Page Six-ը՝ հղում անելով պրոդյուսեր Դենի Ռոսներին։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս գաղափարն իրականացնելու համար Ռոսներն արդեն 60 մլն դոլար է հավաքել հովանավորների օգնությամբ։ Պրոդյուսերը վստահ է, որ նման գումարը կկարողանա համոզել Փիթին ու Ջոլիին միասին նկարահանվել։ Ռոսները հավելել է, որ ֆիլմի գաղափար ունի նաև, որի շուրջ արդեն 20 տարի մտածում է։
Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սիրո մասին։ Փիթը կարող է մարմնավորել Կաննի հյուրանոցի սեփականատեր Էմանուել Մարտինեսին, իսկ Ջոլին կմարմնավորի նրա սիրուհի և մուսա Էմմա Դիգարդին։
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնալուծվել են 2019 թվականին։ Նրանց հարաբերությունները լարված են՝ կապված բիզնեսի և երեխաների դաստիարակության հետ կապված կոնֆլիկտների հետ
Աղբյուր` Panorama.am