Սնուփ Դոգը խոսել է դստեր կաթվածի մասին

Սնուփ Դոգի դուստրը՝ Քորի Բրոադուսը, այս տարվա սկզբին ինսուլտ է տարել: Այժմ երաժիշտը նրա հետ միասին հարցազրույց է տվել US Weekly-ին և խոսել կատարվածի մասին։

Սնուփ Դոգը խոստովանել է, որ իր համար դժվար է խոսել այդ օրերի մասին, սակայն նշել է, որ ամեն ինչ շատ անսպասելի է տեղի ունեցել. «Ինձ ճանաչողներըը գիտեն, որ աղջիկս իմ կրիպտոնիտն է: […] Քորին շատ բաց է եղել իր հոգեկան առողջության խնդիրների կամ ինսուլտի մասին: Մարդկանց մեծամասնությունը հարմար չի զգում կիսվել իրենց փորձով, բայց նա ցանկանում է օգնել մարդկանց՝ ցույց տալով, որ նրանք մենակ չեն»:

«Ես երեկույթի էի, իսկ հաջորդ օրը հայտնվեցի հիվանդանոցում։ Կարծում եմ, որ դա իսկապես վախեցրեց բոլորին… Գիտեք, կաթվածը կատակ չէ: Սա ավելի մտերմացրեց ինձ և իմ ընտանիքին, այն գիտակցումը, որ ամեն ինչ կարող է լինել մատի մեկ հպումով»,- պատմել է աղջիկը: