«Մայրս մի անգամ եկավ իմ ներկայացմանը, սարսափելի դուրը չեկավ, ու ես արգելեցի գալ իմ ներկայացումներին». Սերգեյ Դանիելյան

«Մի անգամ մայրս եկավ իմ ներկայացմանը, սարսափելի դուրը չեկավ, հետո ես արգելեցի նրան գալ իմ ներկայացումներին:

Ասաց՝ սա ի՞նչ է, սա թատրո՞ն է: Նա ավելի դասական մոտեցում ունի թատրոնին, ես էլ ասացի՝ դու բան չես հասկանում, մի արի: Ես չեմ սիրում, որ մարդիկ գալիս են ինձ նայելու: Սկզբում բարեկամներիս արգելում էի, հիմա արդեն չեն էլ գալիս, բարեկամներ էլ չունեմ առանձնապես:

Ես հիմա ապրում եմ ծնողներիս հակառակ, որովհետև երեխային միշտ պիտի գնահատես, եթե անգամ նա վատ գնահատական բերեց, պիտի ասես՝ ոչինչ, մյուս անգամ լավը կբերես:

Ինձ մոտ այդպես չի եղել: Սովետական ընտանիք է եղել, ես միշտ ընդվզել եմ, և եթե իմ մեջ կան ինչ-որ բարդույթներ, ապա դա գալիս է անցյալից»,- «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասան Սերգեյ Դանիելյանը: Գրում է Tert.am-ը: