Ամերիկացի դերասան Ջիմ Քերին նշել է 1994 թվականի «Դիմակը» կատակերգության շարունակության նկարահանման պայմանները։ Նրան խոսքերը մեջբերում է The Hollywood Reporter-ը։
Նրա խոսքով, ինքը կհամաձայնի նկարահանվել, եթե իրեն դուր գա սցենարը։ «Եթե ինչ-որ մեկը ճիշտ գաղափար ունենա։ Խոսքը փողի մասին չէ: Ոչ, ես կատակում եմ փողի մասին…», – ասել է նա:
Քերին նաև հավելել է, որ արդեն խոսել է կարիերան ավարտելու մասին, սակայն պարզաբանել է, որ նկատի է ունեցել հանգստանալու անհրաժեշտությունը։
«Երբ ունենում ես լավ գաղափար կամ մարդկանց մի խումբ, որոնց հետ իսկապես հաճույք ես ստանում աշխատելուց, ամեն ինչ փոխվում է»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշել է 62-ամյա դերասանը։
Աղբյուր` Panorama.am