Շուտով Parie Media ընկերությունը հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր գեղարվեստական ֆիլմը՝ «Շախմատիստը»:
Ֆիլմի ռեժիսորը Գոշ Հակոբյանն է, պրոդյուսերը՝ Ռաֆայել Թադևոսյանը: Ֆիլմում ներգրավված են դերասաններ Խորենը Լևոնյան, Մարջան Ավետիսյան, Սամվել Թոփալյանը, Արամ Կարախանյանը, Սոնա Մաթևոսյանը, ինչպես նաև հոլիվուդյան մի շարք հայտնի ֆիլմերում նկարահանված, ամերիկաբնակ դերասան Արթուր Դարբինյանը:
«Սա իմ ամենաաստղաշատ ֆիլմերից մեկն է: Արթուր Դարբինյանին շատ էի ուզում և վաղուց էի ուզում նկարել, վերջապես ստացվեց: Ֆիլմում հերոսին մարմնավորում է Միկա Ղափանյանը, ով ևս հոյակապ դերասան է»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Գոշ Հակոբյանը:
Ֆիլմը պատմում է Կոնդեցի մի հասարակ, միջին վիճակագրական երիտասարդի մասին, ում մոտ հայտնվում է մարդու ուղեղը սուպեր ուղեղ դարձնող մի հաբ:
«Հաբի պատճառով հերոսը հայտնվում է շատ-շատ վտանգավոր խաղերի մեջ: Նա ստիպված է լինում մի ճանապարհ անցնել, որն ընդհանրապես իր համար չէր:
Բրեդլի Կուպերի և Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ «Области тьми» ֆիլմին նմանություն ունի միայն հաբի գաղափարով, բայց պատմությունը լրիվ օրիգինալ պատմություն է:
«Մի քանի օր է մնացել, դեռ նկարում ենք, ֆիլմը զուգահեռ մոնտաժային փուլում է։
Շուտով երկրորդ թիզերն է դուրս գալու: Նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում բոլորիս համար:
Ֆիլմի բյուջեն գերազանցել է նախորդ բոլոր նախագծերի բյուջեներին, համարյա 2 անգամ գերազանցել է Սահմիի բյուջեն: Ֆիլմը դիտողին պարզ կլինի ինչքան էներգիա, ռեսուրս ու ժամանակ է դրվել:
ֆիլմին պատրաստվում ենք դեռ մայիս ամսից, չորս ամիս պատրաստվել ենք, մեկ ամիս է նկարահանումները սկսել ենք»,- նշեց մեր զրուցակիցը: