Փիթը հրաժարվել է նկարահանվել իր «ոխերիմ թշնամի» Ջոլիի հետ

Բրեդ Փիթը չի ցանկանում նկարահանվել Անջելիա Ջոլիի հետ միեւնույն ֆիլմում, պատմում է Daily Mail-ը՝ նշելով, որ դերասանին չի գայթակղել նույնիսկ մեծ հոնորարը: Նախկին ամուսիններին առաջարկել են 60 միլիոն դոլարի դիմաց վերամիավորվել էկրանին: Այս մասին գրում է BRAVO.am-ը:

Աղբյուրի վկայությամբ՝ անկախ գումարի չափից Փիթը պատրաստ չէ նման փորձարկումների:

«Հիմա նրանք ոխերիմ թշնամիներ են: Բրեդը նույնիսկ ավելի մեծ գումարի դեպքում չի քննարկի Էնջիի հետ հնարավոր համագործակցությունը: Նա այնքան հոգեկան ցավ է պատճառել դերասանին, որ չի ցանկանում իր շրջապատը խոսի նախկին կնոջ մասին»,- հայտնել է աղբյուրը:

Ֆիլմում նրանք պետք է մարմնավորեին սիրահար զույգի՝ Կաննում հյուրանոցի սեփականատեր Էմանուելին ու նրա մուսա Էմմային: Ֆիլմի սցենարը հիմնված է իրական դեպքերի հիման վրա, որոնք տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Փիթն ու Ջոլին բաժանվել են 8 տարի առաջ, սակայն հարաբերությունները պարզել նրանց չի հաջողվել մինչեւ հիմա. դեռ շարունակում են դատական քաշքշուքը Chateau Miraval գինու գործարանի շուրջ: