Մոսկվայի հոսթելներից մեկի աստիճանավանդակում մահացած են գտել երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսին, լատվիացի բասկետբոլիստ, «Զենիթի», «Խիմկիի», ՈՒՆԻԿՍ-ի նախկին խաղացող Յանիս Տիմային: Այս մասին հաղորդում է RT-ն, նշելով, որ նախնական վարկածով՝ 32-ամյա մարզիկն ինքնասպան է եղել։
Մարզիկի սենյակում գրություններ չեն հայտնաբերվել:
Ըստ աղբյուրի՝ Յանիսի մոտ վերջին շրջանում դեպրեսիոն տրամադրություններ է եղել: Նա Մոսկվա էր ժամանել ապահարզանի հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու համար։
Սոցիալական ցանցերում Յանիսի վերջին գրառումը նվիրված է եղել նախկին կնոջը՝ Աննա Սեդոկովային, մեկ օր առաջ նրա ծննդյան օրն է եղել:
Յանիս Տիման ու Աննա Սեդոկովան ամուսնացել էին 2020 թվականին, բաժանվել այս տարի։ Նրանք ընդհանուր երեխաներ չունեն։