Հյուրանոցի կենվորը, ով ականատես է եղել Լիամ Փեյնի մահացու անկմանը, մինչ օրս վերապրում է ողբերգությունը։ Այդ օրը տղամարդը նշում էր իր հարսանիքը։
Ողբերգության օրը Բրեթ Ուոթսոնը երիտասարդ կնոջ և հյուրերի հետ եղել է Բուենոս Այրեսի CasaSur Palermo հյուրանոցում։ Երբ One Direction-ի մենակատարը ցած է ընկել, նա իր հարսանիքի կազմակերպչի հետ հյուրանոցի առաջին հարկում է եղել:
TMZ վավերագրական ֆիլմում Ուոթսոնը բացահայտել է, որ ինքը և իր հյուրերը տեսել են, որ երգիչը գնալով պակաս ադեկվատ է դառնում: Ուոթսոնն ասել է, որ տեսել է, թե ինչպես են հյուրանոցի աշխատակիցները Փեյնին տանում նախասրահից դեպի հյուրանոցի իր սենյակ: Հետո նա մենակ է մնացել սենյակում և քիչ անց ընկել պատշգամբից ։
«Ժամանակը կանգ է առել կամ դանդաղել։ Հարսանիքի կազմակերպիչը և ես նայեցինք միմյանց և հասկացանք, որ դա իսկապես եղել է: Տեսնելով, որ ինչ-որ մեկը այդպես ընկնում է, սարսափելի է: Սա այն է, ինչ դաջվել է իմ ուղեղում: Դա մի բան է, որը ես երբեք չեմ մոռանա», – ասել է Ուոթսոնը: