Մինչ Ջիջի Հադիդը վայելում է իր սիրավեպը Բրեդլի Կուպերի հետ և բացում նոր խանութներ, նրա տանը իսկական «Ռատատույ» է սկսվել։ Աստղի բնակարանում վխտում են առնետները։
29-ամյա սուպերմոդելը Architectural Digest-ին տված վերջին հարցազրույցում հայտնել է, որ կրծողների պատճառով ստիպված է եղել վերանորոգել իր բնակելի տարածքի մի մասը։ «Նյու Յորքում իմ տունը մի փոքր վերանորոգվում է, քանի որ մենք առնետի խնդիր ունեինք: Այնպես որ, ես անհամբեր սպասում եմ վերանորոգման ավարտին»,- կիսվել է աստղը:
Ջիջիի համար սա առանձնահատուկ ցավ է, քանի որ Նյու Յորքի բնակարանը նրա ստեղծագործական լաբորատորիան է: Հայտնին ինքն է զարդարում այն և սիրով ընտրում կահույքն ու տեքստիլը:
Ինչ վերաբերում է առնետներին, ապա վերջին տարիներին Նյու Յորքում այս խնդիրը դարձել է աղետ, իսկ անցյալ տարի մեգապոլիսում սկսեց գործել կրծողների պոպուլյացիան սահմանափակող ծրագիր։ Ի դեպ, ի տարբերություն քաղաքի շատ այլ բնակիչների, Ջիջին նահանջելու տեղ ունի։ Պոդիումի աստղը տուն ունի նաև Փենսիլվանիայում: