Վերջերս աստղային զույգը հայտարարեց ընտանիքի մոտալուտ համալրման մասին, իսկ այսօր ռեժիսորն ու դերասանուհին գենդեր փարթի են կազմակերպել։ Նրանք աղջիկ կունենան։
Հիշեցնենք, որ Լիզա Մորյակն ու Սարիկ Անդրեասյանն ամուսնացել են 2022 թվականի աշնանը։ 2023 թվականի փետրվարին զույգը դուստր ունեցավ՝ Էլիզաբեթին։ Անդրեասյանի հետ ամուսնությունն առաջինն էր դերասանուհու, բայց ոչ ռեժիսորի համար։ Նախկինում նա ամուսնացած է եղել ռեստորատոր Ալենայի հետ։ Նրանք միասին մեծացնում են Մարկին և Մարտինին։
Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ զույգը կրկին ընտանիքում նոր համալրման է սպասում։ Ավելի վաղ ռեժիսորը կիսվել էր հղի կնոջ ուլտրաձայնային լուսանկարով։