Էլթոն Ջոնը վերջերս շատ է բողոքում իր առողջությունից։ Երաժշտական լեգենդը 77 տարեկանում արդեն մտածում է, թե ինչպես է հեռանալու այս աշխարհից և հրահանգներ տալիս։
Հայտնին բացահայտել է հուզիչ ուղերձը, որը կցանկանար գրել իր տապանաքարի վրա: Եվ դա ոչ մի կապ չունի երաժշտության կամ նրա փառքի հետ։ Կոմպոզիտորը ցանկանում է, որ իրեն հիշեն առաջին հերթին որպես սիրող հայր։ Էլթոնն ունի երկու երեխա՝ 13-ամյա Զաքարին և 11-ամյա Էլայջան։ «Ես միայն ուզում եմ, որ իմ տապանաքարն գրվի՝ նա հիանալի հայր էր: Իմ ժառանգությունը սա է»,- People ամսագրին ասել է Էլթոն Ջոնը:
Մինչդեռ Էլթոնի շրջապատը լրջորեն մտահոգված է երաժշտի առողջական վիճակով, քանի որ նա աշխատում է ավելի քան երբևէ։ Ընկերները հորդորում են նրան դանդաղեցնել տեմպը՝ իմանալով, որ նա կորցրել է տեսողությունը: