Պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը պատմել է, որ բասկետբոլիստ Յանիս Տիման իր նախկին կնոջը՝ երգչուհի Աննա Սեդոկովային, մահվանից մեկ օր առաջ վարդերի հսկայական փունջ է ուղարկել, սակայն նա չի ընդունել։
«Իր հոգու խորքում նա սիրում էր նրան: Իր մահից մի քանի ժամ առաջ Յանիսը հսկայական ծաղկեփունջ է ուղարկել Աննային։ Նա սիրում է սպիտակ և կարմիր վարդեր, որպեսզի մեծ ծաղկեփունջ լինի՝ 101 հատից ոչ պակաս։ Հենց նման ծաղկեփունջ էին տարել Աննային, բայց նա անտեսել էր, չէր ընդունել և չէր պատասխանել։ Աննան փակել էր այս էջն իր համար, նրանց հարաբերությունները մնացել էին անցյալում, իսկ Յանիս Տիման չէր ցանկանում դա ընդունել»,- Դվորցովի խոսքերն է մեջբերում Woman.ru-ն։
Յանիս Տիման մահացել է դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը։ 32-ամյա մարզիկի դին հայտնաբերվել է մասնավոր հոսթելներից մեկի մուտքում, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում գտնվող հինգ հարկանի շենքում։ Նրա կողքին ընկած է եղել հեռախոս, որի վրա գրված էր Սեդոկովայի համարը և «Զանգիր Աննային» հաղորդագրությունը։ Ըստ նախնական տեղեկությունների, լատվիացի խաղացողն ինքնասպան է եղել։
Զույգը հարաբերությունների մեջ է եղել 2019 թվականից, ամուսնացել են 2020 թվականին։ Այս աշնանը երգչուհին ամուսնալուծության հայց էր ներկայացրել, որը դատարանը պաշտոնապես ընդունել էր բասկետբոլիստի մահից մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 9-ին։
Աղբյուր` Panorama.am