Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամ սոցիալական ցանցում դստեր՝ Բելլա Էսմերալդայի հետ եզակի լուսանկար է հրապարակել։
Ֆուտբոլիստն ու նրա սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը հանդիպել են 2016թ. Երկու տարի անց զույգը հայտարարեց նշանադրության մասին։ Նրանք ունեն ընդհանուր դուստր՝ Ալանա Մարտինան և երեք երեխա, որոնք ծնվել են փոխնակ մայրերից։ 2022 թվականի գարնանը զույգը երկվորյակներ ունեցավ։ Ավելի ուշ ֆուտբոլիստը հայտնեց ողբերգական լուր՝ երեխան մահացել էր ծննդաբերության ժամանակ։
Անցյալ ամիս Կրիշտիանու Ռոնալդուն հուզիչ լուսանկար էր տարածել՝ ի պատիվ ավագ դստեր ծննդյան օրվա։ Երկրպագուները գրել էին, որ նա նման է հայրիկին, ինչպես ջրի երկու կաթիլ: