Անջելինա Ջոլին նոր դերի համար լուրջ փոփոխություններ է կատարել իր կյանքում

Դերասանուհի Անջելինա Ջոլին մեծ փոփոխություններ է կատարել իր կյանքում «Կարեր» ֆիլմում նոր դերի համար։ Այս մասին հայտնում է Dail Mail-ը։

Ըստ աղբյուրի, «Մարիա» կենսագրական ֆիլմի համար Անջելինա Ջոլին կարճ ժամանակում սովորել է օպերային երգեցողության հիմունքները։ Այժմ դերասանուհին տիրապետում է ֆրանսերենին և նկարահանվում է ֆիլմում՝ խոսելով միայն ֆրանսերեն։ Նա նաև օգտագործում է ֆրանսերենն առօրյայում։  Ջոլին այժմ ապրում է Փարիզում՝ նկարահանումների պատճառով։

Գազետա.ռու-ն գրում է, որ Անջելինա Ջոլին արդեն խոսել էր ֆրանսերեն մեկ այլ ֆիլմում, որը նկարահանվել էր 20 տարի առաջ։

Աղբյուր` Panorama.am