Կան սննդային խմբեր, որոնք կարող են փչացնել տոնը։ Այս մասին նախազգուշացրել է Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Կամիլյա Տաբեևան։
Առաջինն այն ապրանքներն են, որոնք մարդը երբեք չի փորձել։ Օրինակ, էկզոտիկ մրգեր, շատ համեմունքներով սոուսներ, ծովամթերք։ Անսովոր ուտելիքը կարող է ալերգիա առաջացնել:
Երկրորդ «վնասակար» խումբը անսովոր համակցություններն են։ Նույնիսկ եթե ճաշատեսակը պարունակում է ծանոթ մթերք, երբ բաղադրիչները չափազանց շատ են կամ դրանց համակցությունը անսովոր է օրգանիզմի համար, հնարավոր են անբարենպաստ ռեակցիաներ ստամոքս-աղիքային համակարգից։
Դա տեղի է ունենում այն պատճառով, որ օրգանիզմը ֆերմենտների պակաս ունի բարդ ուտեստը մարսելու համար:
Վերջապես, քաղցր գազավորված ըմպելիքները շատ վնասակար են։ Դրանք պարունակում են հսկայական քանակությամբ շաքար, ուստի անհրաժեշտ է սահմանափակել դրանք, նույնիսկ եթե աղի մթերքները ծարավ են առաջացնում։
Աղբյուր` Panorama.am