Ջասթին Բիբերը որոշել է կնոջը Ամանորի նվեր մատուցել՝ թանկարժեք մատանի։ Հեյլին Stories-ում ցուցադրել է նուրբ զարդի լուսանկարը։
Ոսկու մատանու վրա կարելի է տեսնել երկու մեծ քար՝ քառակուսի պիստակի երանգի և նարնջագույն կաթիլի տեսքով: Դատելով աստղի մակագրությունից՝ առաջինը խորհրդանշում է նրանց որդուն՝ Ջեք Բլյուզին, իսկ երկրորդը՝ մորը՝ Հեյլի Բիբերին։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի վերջին Բիբերի ընտանիքում ուրախ իրադարձություն է տեղի ունեցել՝ աստղերն առաջին անգամ ծնող են դարձել։ Գարնանն էին լուրեր հայտնվել, որ մոդելը սպասում է իր առաջնեկին։