Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, որը հրապարակել է Ինստագրամի իր էջում: Երգչուհին վերջերս է ոճափոխության դիմել՝ հրաժարվելով երկար վարսերիս:
«Երբեմն թվում է, թե աշխարհը կառավարում են անարդարությունն ու քաոսը։ Բայց չարը միշտ կառուցված է վախի և ստի վրա, և դրանք կարճատև են: Բարին այն լույսն է, որը լուսավորում է ճանապարհը նույնիսկ ամենամութ ժամանակներում: Այն վեհ խոսքեր չի պահանջում, նրա գործողություններն ինքնին խոսում են։ Ինչո՞ւ եք կարծում, որ բարին միշտ հաղթում է, նույնիսկ եթե այն լուռ է գործում»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին: