Փերիս Հիլթոնն այժմ սևահեր է: Երգչուհուն նոր կերպարով լուսանկարել են ամուսնու՝ Քարթեր Ռեյմի ընկերակցությամբ՝ Բևերլի Հիլզում զբոսնելիս։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Մազերի նոր գույնով 43-ամյա դերասանուհուն նկատել են Chanel-ի բուտիկ գնալիս։ Պապարացիների լուսանկարներում զույգը չի զսպել միմյանց հանդեպ ունեցած զգացմունքները։ Թեև կարելի է ենթադրել, որ աստղի նոր մազերը պարզապես փոքրիկ հնարք են՝ պարիկի տեսքով։ Բացի այդ, աստղը զուսպ ոճ է ընտրել՝ հրաժարվելով իր սովորական վառ տեսքից՝ հօգուտ ազատ սև մարզահագուստի, որը նրան թեթևություն է հաղորդում։
Հիշեցնենք, որ Փերիս Հիլթոնը 2021 թվականի աշնանն ամուսնացել է գործարար Քարթեր Ռեյումի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել Bel Air կալվածքում, որը պատկանել է Փերիս Հիլթոնի հանգուցյալ պապիկին։ Անցյալ տարվա սկզբին զույգը որդի ունեցավ, իսկ 2023 թվականի նոյեմբերի վերջին՝ դուստր։ Երկու երեխաներն էլ ծնվել են փոխնակ մոր օգնությամբ։