Մինչ Ջեյ Զին մտածում է, թե ինչպես սպիտակեցնել իր հեղինակությունը Փի Դիդդիի շուրջ ծագած մեղադրանքներից ու սկանդալից հետո, Բեյոնսեն որոշել է գնալ աշխատանքի։ Երգչուհին պատրաստվում է համաշխարհային շրջագայության։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երգչուհին ծրագրում է նոր շրջագայության մասին հայտարարել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում՝ մարտին Լոս Անջելեսում մեկնարկելով։ «Այս ամիսները շատ դժվար էին Բեյոնսեի համար, բայց նա ամբողջությամբ կենտրոնացած է առաջիկա շրջագայությունը հաջողությամբ ապահովելու վրա»,- Daily Mail-ին ասել է աղբյուրը։
Սակայն այսքանով լավ լուրը չի ավարտվում. աստղը պատրաստվում է թողարկել նոր ալբոմ: «Առաջիկա մի քանի շաբաթները վճռորոշ կլինեն, քանի որ նա հայտարարում է նոր ալբոմի և շրջագայության մասին: Հայտարարությունը պետք է տեղի ունենար մի քանի շաբաթ առաջ, սակայն այն հետաձգվեց»,- հավելել է աղբյուրը։