25-ամյա Քորի Բրոադուսը՝ ռեփեր Սնուփ Դոգի դուստրը, երեխայի է սպասում իր փեսացուից՝ Ուեյն Դյուսից։ Հղիությունն անակնկալ է եղել զույգի համար: Առաջիկա համալրման մասին սիրահարներն իմացել են հոկտեմբերի 28-ին։
«Այս երեխան պլանավորված չէր, բայց մենք այնքան երջանիկ ենք: Աստված հոգ է տանում իմ և իմ երեխայի մասին, և մենք երկուսս էլ մեզ հիանալի ենք զգում»,- ասել է Քորին E! News-ին՝ հավելելով, որ հղիության չորրորդ ամսում է։ Ռեփերի դստեր խոսքով՝ ինքը չի ցանկացել խոսել իր վիճակի մասին, քանի որ բժիշկները հիասթափեցնող կանխատեսումներ են տվել։
«Ես բարձր ռիսկային հղիություն ունեմ, և բժիշկները շատ էին անհանգստանում իմ և երեխայի համար, բայց Աստված ինձ իր գրկում է պահում, իմ և երեխայի հետ ամեն ինչ կարգին է: Ես աղջիկ եմ ունենալու»,- խոստովանել է Բրոադուսը: