Բեքհեմների ընտանիքը պատրաստվում է տոնել Սուրբ Ծնունդը։ Բրուքլինը The Sunday-ին տված հարցազրույցում կիսվել է իր ընտանիքի որոշ ավանդույթներով և պատմել, թե ինչպես կուրախացնի իր սիրելիներին:
Նրա խոսքով՝ Դևիդն ու Վիկտորիան երեխաների հետ միասին նախատեսում են հանդիպել Մայամիում։ 25-ամյա Բրուքլինը նույնպես պատմել է նվերների մասին. «Իմ եղբայրները սիրում են հագուստ և սպորտային կոշիկներ։ Անցյալ տարի մենք Հարփերին տվեցինք ճամփորդական դիմահարդարման պայուսակ, և նա դեռ օգտագործում է այն, այնպես որ միգուցե այս տարի նման տարբերակն աշխատի»:
Մոդելը նշել է, որ Նիկոլա Պելցի հետ կսահմանափակվեն «պիժամաներով»։ «Նիկոլան և ես սիրում ենք միմյանց հարմարավետ մետաքսե գիշերազգեստ նվիրել: Դա մեզ մոտ ավանդույթ է դարձել, և մենք դրանք սովորաբար կրում ենք ամբողջ օրվա ընթացքում»,- ասել է Բրուքլինը:
Բեքհեմ կրտսերը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ինքը և Նիկոլան շաբաթական հագուստի վրա ծախսում են ավելի քան 100 հազար դոլար։ Գլուխը թափահարելով և ծիծաղելով՝ Բրուքլինը պատասխանել էր. «Ոչ»: