Վերջապես բացահայտվել են Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմի մանրամասները: Օսկարակիր ռեժիսորն աշխատում է հին հունական պոեմը կյանքի կոչելու վրա։
Universal Studios-ը պաշտոնապես հայտարարել է, որ Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմը «Ոդիսական»-ն է։ Այն Հոմերոսի կողմից մ.թ.ա. 8-րդ դարում գրված էպիկական պոեմի մշակումն է։ «Սա առասպելական մարտաֆիլմ է, որը նկարահանվել է ամբողջ աշխարհում՝ օգտագործելով բոլորովին նոր IMAX ֆիլմերի տեխնոլոգիան: «Ֆիլմն առաջին անգամ բերում է Հոմերոսի հիմնական սագան IMAX կինոթատրոններ և կցուցադրվի ամբողջ աշխարհի կինոթատրոններում 2026 թվականի հուլիսի 17-ին»,- հայտարարել է ստուդիան սոցցանցերում։
Հոմերոսի հին հունական պոեմը պատմում է Իթաքեի թագավոր Ոդիսևսի և Տրոյական պատերազմից հետո նրա տունդարձի վտանգավոր ճանապարհորդության մասին: Այն ներառում է այնպիսի խորհրդանշական դրվագներ, ինչպիսիք են նրա հանդիպումները Կիկլոպ Պոլիֆեմոսի, Սիրենաների և կախարդ-աստվածուհի Ցիրցեայի հետ, որոնք ավարտվում են նրա վերամիավորումով իր կնոջ՝ Պենելոպեի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Նոլանի նոր ֆիլմում նկարահանվելու են Մեթ Դեյմոնը, Թոմ Հոլանդը, Էնն Հեթուեյը, Զենդայան, Ռոբերտ Պատինսոնը, Լուպիտա Նյոնգոն և Շարլիզ Թերոնը։ Սպասվում է, որ «Ոդիսական» ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարվա սկզբին։