Kpop-ում առաջին անգամ դեբյուտ է ունեցել հայազգի աղջիկ․ ո՞վ է նա

Կորեական փոփ երաժշտությունը գրավել է ամբողջ աշխարհը։ Կորեական փոփի՝ քեյ փոփի երկրպագուների թիվն աշխարհում ամենաշատն է և հաճախ նաև շատ երկրպագուներ ձգտում են դառնալ այդոլներ՝ կորեական որևիցե խմբի անդամներ։ Գրում է Armlur.am-ը:

Բացառություն չէ նաև Հայաստանը, քանի որ շուտով տեղի է ունենալու De:Va (Դիվա) բազմազգ քեյ փոփ խմբի դեբյուտը, որի շարքերում է նաև ազգությամբ հայ Կարինե Դավթյանը։

Խմբի մնացած անդամներն են՝ Կիան Ֆրանսիայից, Աննան Կոլումբիայից, Ալիսը Ճապոնիայից և Սիլվիան Ավստրալիայից։

Կարինե Դավթյանը 2023 թվականի դեկտեմբեր ամսից անցել է Shinwha Entertainment-ի լսումները, իսկ 2024 թվականի նոյեմբեր ամսին էլ պաշտոնապես միացավ De:Va խմբին։

Նշենք, որ հայազգի աղջիկը ակտիվ վարում էր տիկտոկյան իր բլոգը, որում էլ հայտնել էր իր այդլո դառնալու ցանկության մասին։