Նարա Բապտիստան՝ Վենսան Կասելի հղի սիրելին, Ինստագրամ սոցիալական ցանցում կիսվել է դերասանի հետ Սուրբ ծնունդը նշելու հուզիչ լուսանկարներով։
28-ամյա մոդելն իր ընտրյալի հետ կիսվել է տնային գեղեցիկ կոլաժով։ Լուսանկարներում Նարան ներկայացել է թեմատիկ կարմիր կոստյումով։ Կադրում տեղ է գտել նաև մեծ զարդարված տոնածառը։
57-ամյա դերասանի սիրավեպը 27-ամյա Նարա Բապտիստայի հետ առաջին անգամ քննարկվել է 2023 թվականի սեպտեմբերին, իսկ արդեն այս տարվա հունվարին նրանք առաջին անգամ միասին հայտնվել են հանրության առաջ։ Ի դեպ, համացանցի շատ օգտատերեր անմիջապես նկատել էին Վենսան Կասելի նոր ընկերուհու և նրա նախկին կնոջ՝ Թինա Կունակիի նմանությունը։
Հիշեցնենք, որ դերասանն ամուսնացել է մոդել Թինա Կունակիի հետ 2018 թվականին, իսկ մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը՝ Ամազոնին։ Սակայն 2023 թվականի գարնանը հայտնի դարձավ նրանց ամուսնալուծության մասին։ Մինչ այդ դերասանն ամուսնացած է եղել Մոնիկա Բելուչիի հետ, ով նրան երկու դուստր է պարգևել։