Քարդաշյան քույրերը ցուցադրել են ընտանեկան տոնակատարությանն իրենց կերպարները

Քարդաշյան-Ջեններ քույրերը զգալիորեն կրճատել են իրենց ավանդական երեկույթի բյուջեն։ Նրանք խնայել են հյուրերի վրա, բայց ոչ հանդերձանքի:

Այս տարի հայտնի ընտանիքի տոնակատարությունը տեղի է ունեցել ընտանեկան շրջապատում. Քիմը տոնի համար ընտրել է օձի պրինտով կիպ զգեստ։ Նա հրաժարվել է զարդերից և վարսերը հավաքել պոչով: Հայտնի աստղն իր տեսքն ամբողջացրել է օձի կաշվից՝ սրածայր երկարաճիտ կոշիկներով։

Ջեններ քույրերն ընտրել են ձմեռային սպիտակ զգեստներ։ Քենդալը կրել է Phoebe Philo-ի երկարաթև մետաքսե զգեստ, իսկ Քայլին՝ Saint Laurent-ի փայլերով զգեստ։

Քորթնի Քարդաշյանը երեկույթից գրառում չի կատարել, ուստի պարզ չէ՝ արդյոք նա եղել է ընտանեկան միջոցառմանը: Սակայն Քլոեն ստիպված է եղել բաց թողնել միջոցառումը, քանի որ նրա երեխաները հիվանդ էին:

Երեկոն, ենթադրաբար, տեղի է ունեցել Քենդալ Ջենների տանը։ Դատելով հրապարակված կադրերից՝ քույրերը սեղանի խաղեր են խաղացել ու զվարճացել։ Նրանք իրենց երեխաների հետ միասին լեգոներով հավաքել են Քևին ՄաքՔալիսթերի տունը։