Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին

Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա խոսքերն է մեջբերել The Sun-ը։

77-ամյա երաժիշտը լավագույն ֆիլմի համար մրցանակը հանձնել է երգչուհի Բրենդի Կարլիլի ընկերակցությամբ։

«Սա առանձնահատուկ երեկո է ինձ համար, քանի որ չգիտեմ՝ գիտե՞ք արդյոք, բայց շատ պատմություններ են եղել իմ տեսողության վատթարացման մասին: Ես պարզապես ուզում եմ բոլորին վստահեցնել, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան թվում է: Ես այնքան ուրախ եմ, որ այստեղ եմ իմ համահաղորդավար Ռիհաննայի հետ»,- կատակել է նա:

Կատակը հանդիսատեսի մոտ ընդունվել է ծիծաղով ու ծափահարություններով։

2024 թվականի ամռանը Էլթոն Ջոնը, վարակիչ հիվանդությունից հետո, հայտարարել էր աջ աչքի կուրացման մասին։  Նա դժգոհում է նաև ձախ աչքի տեսողությունից։

Աղբյուր` Panorama.am