Բլոգեր, դերասանուհի Wing-ը՝ Մարիաննա Քոքչյանը, նոր ֆոտոշարք է հրապարակել Ինստագրամի իր էջում և կիսվել 2024-ի իր ձեռքբերումներով:
«Անկեղծ ասած՝ երկար էի հետաձգում այս գրառումը, քանի որ չէի կարողացել իրականացնել բոլոր նպատակներս.. 2024-ը ինձ համար աշխատանքի և ներքին հավասարակշռության որոնման մասին էր (ես այն գտա):
1. ընտանիքիս նվիրեցի ուղևորություն դեպի Աբու Դաբի ու Դուբայ ու միասին մեծ ընտանիքով թռանք (մամա,պապա,եղբայր,հարսիկ,տատիկ,Արուսը, ինձ համար շատ կարևոր էր տատիկիս ներկայությունն էլ,
2. Սովորեցի ճիշտ կազմակերպել թիմի աշխատանքը (դրանում ինձ շատ օգնեց թիմային աշխատանքի վերաբերող դասընթացը, որը ինձ նոր level-ի բերեց),
3. ստեղծեցի հրաշալի smm-ի և բլոգինգի մասին դասընթաց՝ pro insta,
4. դարձա ավելի հանգիստ,
5. ստացա հրավեր ներկա գտնվելու 2024-ի Օլիմպիկան խաղերին Փարիզում իմ բլոգում լուսաբանելու համար,
6. ունեցա 5 ուղևորություն (Բալի, Աբու Դաբի, Հունաստան, Դուբայ, Փարիզ),
7. ստացա ավելի շատ ծաղիկներ,
8. ստացա իմ առաջին Cartier ժամը,
9. ձերբազատվեցի վերջնական իմ բոլոր կոմպլեքսներից (սրա մասին առանձին կպատմեմ):
Սրանք 2024-ի իմ համար ամենակարևոր իրադարձություններն են՝ բիզնեսի, ներքին խաղաղության և իմ փոքրիկ ձեռքբերումների մասին»,- գրել է բլոգերը: