Դերասան Արսեն Լևոնյանը ևս նկարահանվել է «Վազգենը. վերջին Սպարապետը» ֆիլմում: Այս մասին տեղեկանում ենք դերասանի սոցցանցերի էջերի միջոցով: Նա նկարահանման հրապարակից լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել. «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավարտվել են «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները։
Ֆիլմը պատմում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված լինելով իրական փաստերի վրա։
Սպարապետի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։