Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում հայկական ֆիլմ է ընդգրկվել, հաղորդվում է Բեռլինալեի կայքում:
Խոսքը ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Իմ հայ ուրվականները» ֆիլմի մասին է։
Փառատոնի կայքում ֆիլմի նկարագրության մեջ այն անվանում են «Հետմահու քնքուշ նամակ Թամարայի հորը, որը կինոդերասան է եղել Խորհրդային Հայաստանում»:
Տարիներ առաջ Բեռլինի կինոփառատոնի «Համայնապատկեր» ծրագրում ընդգրկվել էր Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս» (1996թ․) ֆիլմը:
Հավելենք, որ Բեռլինի 75-րդ կինոփառատոնը կանցկացվի փետրվարին: