Մորգենշտերնը համերգի ժամանակ ընկել է բեմից

Մորգենշտերնը հաստատել է «գերկախվածության» մասին իր հայտարարությունը Կուրշևելում կայացած համերգի ժամանակ։ Ռեփերը, բաժակը ձեռքերում պահելով, կորցրել է հավասարակշռությունը և ընկել բեմից։

Միջադեպի տեսագրությունը, որը նկարահանել են ականատեսները, անմիջապես տարածվել է սոցիալական ցանցերում։ Ընկնելուց հետո արտիստը չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել, հայտնում է Gazeta.ru-ն։ Նրան օգնել է հանդիսատեսը։ Այն բանից հետո, երբ երգիչը նստել է աթոռին, նա հարցրել է, թե արդյոք ներկաներից վնասել է որևէ մեկին, իսկ հետո շարունակել իր ելույթը «Տխուր երգով» մի հաշվենկատ աղջկա մասին, ով հետաքրքրված է ոչ թե զգացմունքներով, այլ փողով։

Մորգենշտերնը վերջերս տեսանյութ է հրապարակել, որում նա հայտարարել էր Կուրշևելում, Բալիում և Պուկետում համերգների մասին, ինչպես նաև տեղեկացրել, որ մտադիր է ելույթներից անմիջապես հետո պառկել վերականգնողական կենտրոն։ Հայտնի է, որ նա այս տարի այլ համերգներ չունի նախատեսած։