Քլոե Քարդաշյանը և նրա քրոջ՝ Քորթնիի նախկին ամուսինը՝ Սքոթ Դիսիկը, առաջին տեղում են դնում իրենց երեխաների բարեկեցությունը: Հանուն դրա նրանք պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել:
Քլոե Քարդաշյանը որոշել է նոր տարում սեփական փոդքասթը վարել և որպես առաջին հյուր կանչել քրոջ նախկին ամուսնուն։ Զրույցի ընթացքում նա սադրիչ հարց է տվել այն մասին, թե արդյոք Սքոթը մտադիր է մոտ ապագայում նոր հարաբերությունների մեջ մտնել և ինչպես է նա քննարկում այդ հարցը իր երեխաների հետ։
«Այո, նրան ինձ հարցնում են: Նրանք կցանկանային, որ ես ինչ-որ մեկի հետ լինեի։ Բայց ես ասում եմ, որ կհանդիպեմ միայն մեկի հետ, ում հանդեպ իսկապես լուրջ զգացմունքներ կունենամ։ Ես չեմ ուզում, որ նրանք կապվեն ուրիշի հետ»,- բացատրել է Դիսիկը:
Քլոեն աջակցել է զրուցակցին և նշել, որ ինքը նույնպես չի ցանկանում որևէ մեկի հետ հանդիպել, և որ իր ուշադրությունը կենտրոնացած է երեխաների վրա։ Արդյունքում Քարդաշյանն ու Դիսիկը եկել են այն եզրակացության, որ իրենք չեն անցնի իրենց երկրորդ կեսի ակտիվ որոնման ռեժիմին առնվազն ութ տարի, քանի դեռ իրենց երեխաները չեն մեծացել։