«Մենք 14 տարի պայքարել ենք երեխա ունենալու համար: Բայց դրա մասին երկար չեմ ուզում խոսել, որովհետև այդ ամենի արդյունքը արդեն մեր տանը քայլում է:
Եվան մեր կյանքի գլխավոր ձեռքբերումներից մեկն է: Վերջին հիասթափություններից մեկը եղավ շատ կոշտ ու կոպիտ: Բժիշկ Օկոևը շատ վատ ու կոպիտ արտահայտվեց, երբ դուրս եկանք կինս լաց եղավ: Երբեք այնտեղ ոտք չդրեցինք:
Նա ասաց՝ աղջիկ ջան, դու երբեք չես մայրանա: Որոշել եմ մի գեղեցիկ օր Եվայի ձեռքը բռնած գնալ այնտեղ ու ասել՝ ձեր կանխատեսումներում դուք սխալ էիք:
Երբ իմացա, որ բալիկ եմ ունենալու, լաց եղա երջանկությունից»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում պատմել է հեռուստահաղորդավար Տիգրան Հարությունյանը: Գրում է Tert.am-ը: