«Երբևէ չեմ դիմել պլաստիկ միջամտության և այլևս ցանկություն չունեմ». Անահիտ Մանուկյան

Դերասանուհի Անահիտ Մանուկյանն ինստագրամյան էջի սթորի բաժնի հարց ու պատասխանի շրջանականերում պատասխանել է իր հետևորդների հարցերին: Tert.am Life-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը:

-Ի՞նչ եք անում, որ Ձեր կազմվածքը շատ գեղեցիկ է: Կկիսվե՞ք խորհուրդներով:

-Երևի գենետիկ է: Հստակ որևէ բան չեմ անում, բայց նաև քիչ եմ ուտում: Ամեն դեպքում հետևեք ձեր սննդակարգին, մարզվեք, շատ եղեք շարժման մեջ:

-Կպատմեք, ե՞րբ եք սկսել զբաղվել մոդելինգով, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ցանկանում են ընտրել այդ մասնագիտությունը:

-Դեռ ուսանող էի, երբ սկսեցի, բայց սիրողական մակարդակի, զուտ արտաքին տվյալներով էին պայմանավորված առաջարկները:

Նպատակ և առաջարկ ունեցել եմ նաև երկրից դուրս մասնագիտանալ, բայց դա լիարժեք նվիրվածություն և մեծ աշխատանք է ենթադրում: Այդ պահին ընտրեցի իմ մասնագիտությունը, հետագայում հնարավոր է լուրջ մոտենամ նաև այս մասնագիտությանը:

-Երբևէ դիմե՞լ եք պլաստիկ վիրահատության:

-Ոչ և այդ ցանկությունը չունեմ այլևս:

-Սերիալներում Ձեզ կտեսնե՞նք:

-Չգիտեմ, չեմ ուզում հոգնեք ինձնից: