ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, խոստովանել է, որ միշտ չէ, որ համակարծիք է ամուսնու ասածների և արածների հետ: Նա ընգծել է, որ ունի սեփական կարծիքը: Այս մասին գրում է CNN-ը:
«Շատերն ինձ ընկալում են զուտ որպես նախագահի կին: Սակայն ես անկախ կին եմ, ունեմ սեփական կարծիքս, իմ «այո»-ն և «ոչ»-ը: Եվ միշտ չէ, որ համամիտ եմ ամուսնուս ասածների կամ արածների հետ: Ես նրան խորհուրդներ եմ տալիս, երբեմն լսում է, երբեմն՝ ոչ, և դա նորմալ է»,- նշել է Մելանյա Թրամփը:
Նշենք, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 20-ին: