53-ամյա ֆրանսուհին 830 հազար եվրո է տվել տղամարդուն, ով ներկայացել է որպես Բրեդ Փիթ։ Նա նաև թողել է ամուսնուն այդ տղամարդու համար։ Այս մասին հայտնում է HLN հրատարակությունը։
Էննը հանդիպել է «Բրեդի» հետ սոցիալական ցանցերում՝ համոզվելով նեյրոնային ցանցի կողմից ստեղծված լուսանկարներով։ Տղամարդը սկսել է նվերներ տալ նրան, սակայն դրանք ստանալու համար նա ստիպված է եղել վճարել թանկարժեք առաքման համար։ Նրա հետ խոսելուց հետո նա այնքան է հմայվել, որ նույնիսկ թողել է միլիոնատեր ամուսնուն և վիճաբանել իր սիրելիների, այդ թվում՝ սեփական դստեր հետ, ով հավանություն չի տվել նրա կրքին:
Խաբեբան նաև գումար է շորթել Էնից. նա ասել է, որ ինքը ծանր հիվանդ է և միջոցների կարիք ունի երիկամների քաղցկեղի դեմ պայքարելու համար: Ըստ նրա՝ ինքը չի կարողացել ծախսել իր գումարը. նա իր «սիրելիին» ասել է, որ իր հաշիվները արգելափակվել են նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ դատական գործընթացի պատճառով։ Հոլիվուդյան դերասանին օգնելու համար Աննը նրան 830 հազար եվրո է փոխանցել։
Սակայն, ի վերջո, ճշմարտությունը բացահայտվել է. այն, որ իր հետ իսկապես շփվում է ինչ որ խաբեբա մեկը, Աննը համոզվել է Ինես դե Ռամոնի հետ Փիթի սիրավեպի մասին լուրերի շնորհիվ։