Ջեսիկա Ալբան և պրոդյուսեր Քեշ Ուորենը ամուսնալուծվում են 17 տարվա ամուսնությունից հետո, հայտնում է TMZ-ը։ Զույգը դադարել է ամուսնական մատանիներ կրել, սակայն ամանորյա տոները նշել է երեք երեխաների հետ միասին։ Բաժանման պաշտոնական պատճառը դեռևս չի նշվում:
43-ամյա Ալբան վերջերս միայնակ է մասնակցել «Ոսկե գլոբուսի» երեկույթին՝ առանց մատին մատանու, իսկ անցյալ ամիս դերասանուհուն նկատել են Հռոմում՝ երկար ժամանակ անց իր առաջին՝ «Մազերատի եղբայրներ» ֆիլմը նկարահանելիս: Անցյալ շաբաթ 45-ամյա Քեշ Ուորենին ևս նկատել են առանց մատանի Լոս Անջելեսում գտնվելու ժամանակ:
Ջեսիկա Ալբան և Քեշ Ուորենն առաջին անգամ հանդիպել են Fantastic Four-ի նկարահանման հրապարակում 2004 թվականին։ Պրոդյուսերը աշխատել է որպես ռեժիսորի օգնական, իսկ դերասանուհին մարմնավորել է Սյուզան Սթորմին։ Նրանք նշանվել են 2007 թվականին, իսկ մեկ տարի անց ամուսնացել են Բևերլի Հիլզում։ Զույգն ունի երեք երեխա՝ 16-ամյա դուստր Հոնորը, 12-ամյա Հեյվենը և յոթամյա որդի Հեյսը։ Հայտնի չէ՝ արդյոք ամուսինները կնքել են ամուսնական պայմանագիր։