Հայտնի է «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերայի օրը

«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը հասնելի կլինի մարտի 5-ից՝ բոլոր կինոթատրոններում: Այս մասին տեղեկանում ենք Genetic Production-ի ինստագրամյան էջից: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավարտվել են «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները։
Ֆիլմը պատմում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։ Սպարապետի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։

Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը ֆիլմում մարմնավորել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգսյանին: Պատանի Վազգեն Սարգսյանի դերը մարմնավորել է Արտուշ Բաղդասարյանը: