Դերասանուհի Աննա Մաքսիմը նշել է ծննդյան տարեդարձը: Նա ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ մեջբերելով Թումանյանի հայտնի խոսքերը:
«Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ Շըռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից»:
Հիշեցնենք, օրերս դերասանուհին մեկնել էր Փարիզ, որտեղ կայացել էր «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան:
«Փարիզյան պրեմիերան ջերմ էր ու սիրառատ, հայերիս սիրտը՝ կարոտով լի»,- պրեմիերայից հետո անկեղծացել էր Աննան: