«Տանը մենակ» ֆիլմի տունը վաճառվել է 5,5 միլիոն դոլարով

ԱՄՆ Իլինոյս նահանգում գտնվող տունը, որը 1990 թվականին նկարահանված «Տանը մենակ» ֆիլմում 8-ամյա հերոս Քևին ՄաքՔալիսթերի տունն էր, վաճառվել է 5,5 միլիոն դոլարով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է People պարբերականը։ 

Հինգ ննջասենյակ և վեց լոգարան ունեցող տունը վաճառքի էր հանվել 2024 թ. մայիսին։ Վաճառքի հանվելու մասին հայտարարությունից հետո ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում տունն արդեն գնորդ ուներ։ 

Քևինին մարմնավորած Մաքոլեյ Կալկինը 2024 թ. դեկտեմբերին խոստովանել էր, որ նույնիսկ ինքը որոշ ցանկությունն ուներ գնել տունը՝ «հանուն զվարճանքի»։ Նա ասել էր, որ չի տեղափոխվի այնտեղ ապրելու, սակայն կարող է այն դարձնել «տուն ֆիլմի երկրպագուների համար», որտեղ նրանք կկարողանային վերաբեմադրել ֆիլմից տարբեր տեսարաններ։

Տանն այժմ կա լիարժեք կահավորված մարզասրահ, կինոթատրոն, երեք մեքենայի համար նախատեսված ավտոտնակ։

Այն նախկինում պատկանում էր Թիմ և Թրիշա Ջոնսոններին, որոնք տունը գնել էին 2012 թվականին 1,5 միլիոն դոլարով։ 

Իսկ տան նախկին բնակիչ Լորա Աբենդշինը, որը տանն ապրում էր ֆիլմի նկարահանումների ժամանակ, բրիտանական This Morning հաղորդման ժամանակ պատմել է իր ունեցած փորձառության մասին։