41-ամյա դերասանին և նրա ընկերուհուն՝ Նատալի Վիսկուսոյին, նկատել են իրենց նորածին երեխայի հետ Ավստրալիայում։ Զույգը մանկասայլակով միասին քայլել է քաղաքի փողոցներով։ Լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։
Երևում է, սիրահարները որոշել են չհանրայնացնել փոքրիկի ծնունդը։ Գաղտնի են պահվում նաև երեխայի սեռը, ծննդյան տարեթիվը, անունը։
Հիշեցնենք, որ Հենրի Քավիլն ու Նատալի Վիսկուսոն հանդիպում են ավելի քան երկու տարի։ Այն բանից հետո, երբ նրանց սիրավեպը հայտնի դարձավ 2021 թվականին, դերասանը ստիպված էր երկրպագուներին խնդրել չներխուժել իր անձնական կյանք։ Ապրիլին դերասանը պաշտոնապես հայտարարեց, որ շուտով հայր է դառնալու։