«Մեր տանը միշտ վեճեր կան, մենք երկուսով միշտ շատ ենք վիճում և դրա հիմքում ես եմ կանգնած: Մենք այն ընտանիքը չենք, որ մեր տանը միշտ ռոմանտիկ վիճակ է, շատ իրատես ու անկեղծ ենք:
Կարծում եմ այդ անկեղծությունն է մեր սիրո և ընկերության հիմքում: Մեր սերը պահպանվում ու պահվում է նաև մեր ընկերության հաշվին:
Մեր զգացմունքների մասին քիչ ենք խոսում:
Ես իմ զգացմունքները մի փոքր դժվարանում եմ արտահայտել, այդ կոմպլեքսն էլ ունեմ, բայց մենք դեռ սիրում ենք իրար»,- Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Սիրանուշ Լազյանը: Գրում է Tert.am-ը: