Բրեդ Փիթը պատրաստ չէ ամուսնանալ Ինես Դե Ռամոնի հետ Անջելինա Ջոլիի պատճառով

Բրեդ Փիթի երկար ու դաժան ամուսնալուծությունը Անջելինա Ջոլիից շատ բան սովորեցրեց նրան։ Մասնավորապես, նա Ինես դե Ռամոնի առաջ խիստ պայման է դրել սեփականության հետ կապված։

Աստղերին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Փիթը պահանջում է, որ Ինեսը նախամուսնական պայմանագիր ստորագրի։ Աղջկա կատեգորիկ մերժումը վտանգի տակ է դրել նրանց հնարավոր ամուսնությունը։

«Ինեսը չի ցանկանում ամբողջությամբ զոհաբերել իր իրավունքները։ Երկուսի համար էլ դա հուզիչ թեմա է դարձել։ Ինեսը ցանկանում է ամուսնանալ Բրեդի հետ, բայց այդ քայլին դիմելը, առանց վստահ լինելու, որ նա պաշտպանված կլինի, այնքան էլ գրավիչ չէ: Թեև նա հասկանում է, որ Բրեդն անցել է Անջելինայի հետ ունեցած բոլոր դժվարությունների միջով, Ինեսն անարդար է համարում, որ նա պետք է վճարի դրա համար»,- In Touch Weekly-ին ասել է աղբյուրը:

Բրեդ Փիթը նախամուսնական պայմանագիր է կնքել Անջելինա Ջոլիի հետ դեռևս 2014 թվականին, բայց նույնիսկ դա նրան ամբողջությամբ չի պաշտպանել դատական ​​վեճերից, քանի որ պայմանագրում ոչ բոլոր գույքն է նշված եղել։ Մասնավորապես, տխրահռչակ Chateau Miraval-ը. ուստի դերասանը մտադիր չէ համոզել Ինեսին, որ մտափոխվի։ Նա պարզապես որոշել է դադարեցնել ամուսնության մասին ցանկացած խոսակցություն։

Ամանորից մի քանի օր առաջ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը պաշտոնապես ամուսնալուծվեցին ութ տարվա դատական ​​գործընթացներից հետո։