Դեմի Մուրը և Էնդրյու Գարֆիլդը սիրավեպի մասին խոսակցություններ են հրահրել

«Ոսկե գլոբուսի» 62-ամյա դափնեկիր Դեմի Մուրին կասկածում են դերասան Էնդրյու Գարֆիլդի հետ սիրավեպի մեջ։

Քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է «Ոսկե գլոբուսից» տեսանյութ, որը հրապարակվել է Paris Match աքաունթի կողմից: Այնտեղ աստղերը իրար ձեռք են բռնում, խոսում ու նայում միմյանց աչքերի մեջ։

Instagram-ի DeuxMoi-ն հաշիվը նաև հայտնել է, որ Գարֆիլդը գաղտնի այցելել է Դեմի Մուրին՝ Այդահոյում գտնվող իր տանը: Սա հաստատել են թաքնված տեսախցիկներով արված լուսանկարները, որոնք դեռ չեն հրապարակվել։

Ներկայումս Դեմի Մուրի անձնական կյանքի մասին ոչինչ հայտնի չէ, նա նախկինում ամուսնացած է եղել դերասան Բրյուս Ուիլիսի հետ։ Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրը 13 տարվա ընթացքում Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից էին։ Բաժանումից հետո նրանք մտերիմ հարաբերություններ են պահպանել։ Նախկին զույգն ունի երեք դուստր՝ Ռումերը, Թալուլան և Սկաուտը:

41-ամյա Էնդրյու Գարֆիլդի անձնական կյանքի մասին ևս քիչ բան է հայտնի։ Նա վերջերս բաժանվել է Քեյթ Թոմասից, ով իրեն «պրոֆեսիոնալ կախարդ» է անվանում։