Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալու պատճառով։ Նա սոցիալական ցանցում գրառմամբ իր հեռանալու մասին հաղորդումները կեղծ է անվանել: Դերասանը նշել է, որ երբեք չի լքի ԱՄՆ-ը, չնայած որ ծնվել է այլ երկրում։

«Մի հավատացեք կեղծ լուրերին։ Ես ծնվել եմ Ավստրիայում, բայց գործել եմ Ամերիկայում և երբեք չեմ հեռանա»,- գրել է դերասանը։

kulturomania.ru-ն հիշեցնում է, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին՝ Առնոլդ Շվարցենեգերն իբր պատրաստվում էր հեռանալ ԱՄՆ-ից՝ կապված նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի հետ։ Հրապարակումները նշում էին, որ դերասանը «հոգնել է Թրամփի անհեթեթություններից»։

Աղբյուր` Panorama.am